Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սպանվել է «Իսլամական պետության» երկրորդ դեմքը

Սպանվել է «Իսլամական պետության» երկրորդ դեմքը


IPՍպիտակ տունը հաստատել է «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքի՝ Հաջի Մութազի  սպանության լուրը։ 

«Ֆադլ Ահմեդ ալ-Խաիլի,  որը հայտնի է նաև որպես Հաջի Մութազ, օգոստոսի 18-ին Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում մեքենայով ընթանալու ժամանակ սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածի արդյունքում»,- պաշտոնական հաղորդագրության մեջ ասել է Սպիտակ տան Միջազգային անվտանգության խորհրդի անդամ Նեդ Պրաիսը։ 

Վերջինս կարծիք է հայտնել, որ Հաջի Մութազի սպանությունը կունենա իր բացասական անդրադարձը «ԻՊ» գործունեության վրա ,քանի որ մեծ էր նրա ազդեցությունը խմբավորման ֆինանսական ,լրատվական, ռազմական գործողությունների և այլ ոլորտների վրա։

Դիտվել է 117 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy