Իսկ ո՞վ է փիլանազուրկ անելու «Բենթլի Սամոյին»

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը երեկ հայտարարություն տարածեց  ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո ԱԺ-ում տեղի ունեցած ակցիայի մասին եւ նշել, որ դրա մասնակիցներից Տեր Ղազար քահանա Պետրոսյանը մինչեւ Ավագ շաբաթ փիլոնազուրկ է հայտարարվել:

Այն, որ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը իրեն եկեղեցականին ոչ վայել էր պահել և օրենքի տեսակետից սահմաններն անցել էր, միանշանակ է, բայց հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Արարատյան Հայրապետայան թեմը փիլոնազուրկ անում իր քահանային, երբ թեմի առաջնորդը տարիներ շարունակ աղմկահարույց պատմությունների կիզակետում է եղել։

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը Նավասարդ Կճոյանն է, ում անվանում են «Բենթլի Սամո»՝ հոգևորականին իր շքեղությամբ ոչ հարիր «Բենթլի» մակնիշի մեքենա վարելու համար։ Կճոյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ օֆշորային ընկերություն էր հիմնել, և ըստ «Հետք» պարբերականի հրապարակումների՝ խլել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը։

Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է փիլոնազուրկ անելու Նավասարդ Կճոյանին։ Եթե Տեր Ղազար քահանա Պետրոսյանը անվանարկում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, ապա ի՞նչ է անում Նավասարդ Կճոյանը՝ «Բենթլի Սամոն»։

Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ՝ Անի Սահակյան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի