Իշխանությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի...

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» ղեկավար անդրադառնալով Սահմանադրական դատարանի ու հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ դրա հետ կապված՝ շատ տարբեր կարծիքներ կլինեն, այդ թվում՝ իրարամերժ:

«Չեմ բացառում, որ կլսենք տեսակետներ, որոնք հակասում են նախկինում նույն մարդկանց կողմից արած հայտարարություններին: Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում և աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված՝ կան սահմանափակումներ, և այստեղ մեր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ որևէ կերպ չվտանգենք ՀՀ քաղաքացու կյանքը: Ինչ վերաբերում է խնդրի հանգուցալուծման ճանապարհներին, ապա ես առաջարկում եմ՝ նախ և առաջ, սպասենք Վենետիկի հանձնաժողովին ուղարկած հարցման արձագանքին, այնուհետև մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվում»,- հավելեց նա: