Իշխանությունը նահանջում է «խորքային պետության...

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, որի նախագահը և մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ են, բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագծերին։

Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել: Մինչդեռ անցյալից ժառանգած պետական կառավարման այս համակարգի առաքելությունը մեզ նորգաղութային կախյալության մեջ պահելն է: Համակարգի միջուկը և վերարտադրության գրավականը 2018 թ. ժողովրդական ընդվզմամբ մասամբ կազմաքանդված «խորքային պետությունն» է, որը բաղկացած է մոսկվահպատակ ԱԱԾ-ից, Ոստիկանության և մյուս ուժային մարմինների վերնախավերից, ինչպես նաև քրեական օլիգարխիայից: Ինքնիշխանությունը, ազգային շահը և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները նորգաղութային և կոռումպացված համակարգին ստորադասելու այս քայլը կոպիտ սխալ է: Այսպես շարունակելու դեպքում ներկայումս խարխլված «խորքային պետությունը» իրական հնարավորություն կստանա ի վերջո վերարտադրվելու և չեզոքացնելու գործող իշխանությանն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ բոլորիս կանգնեցնելով ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն 3 դեկտեմբեր 2019 թ., Երևան