Իշխանությունը կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին...

 Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել են վաղ առավոտից:

Politik.am-ի՝ Առողջապահության նախարարության աղբյուրների փոխանցմամբ, այսօր առավոտյան 10-ին նախարար Արսեն Թորոսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել և բոլորին ասել է, որ անցնում են արտակարգ ռեժիմի։

Նախարարը հրահանգել է թողնել մնացած գործերը և կենտրոնանալ կորոնավիրուսի վրա։

Ըստ նախարարության մեր աղբյուրի, դեպքերն ավելի շատ են, որոնց մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: