Իշխանությունը հանրաքվեից խուսափում է, որովհետ...

Մենք շատ լավ հասկանում ենք իշխանության նպատակը. իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կարծում եմ ձեզնից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ սոցիալական լարված վիճակ է երկրում: Հիմա մեր խնդիրը կեղծ օրակարգ՝ ՍԴ-ի հարցը, բերե՞լն է, թե՞ պանդեմիայի երկրորդ ալիքի հետևանքով առաջացած վիճակը շտկելը: ԲՀԿ-ն կարծում է, որ երկրորոը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հարց ուղղեց՝ ինչո՞ւ է իշխանությունը վախենում վստահության հանրաքվեից:

«Սա մեծ հարց է, որի պատասխանը պարզ է շատերի համար», - իր իսկ հարցին պատասխանեց խորհրդարանականը: