Իշխանությունները նոր լրատվական են բացում․ «Նո...

ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեկ այլ իշխանական լրատվամիջոցի հաշվին նոր լրատվամմիջոց են բացել՝ Freenews.am:

Politik.am-ի տեղեկություններով «Նոր Հայաստան» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը, ում սանիկն է Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը,  նոր կայք է բացել։ Կայքի բացումը հեռուստաընկերությանը զրկել է   ամսական 15 մլն դրամ եկամուտից:

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությանը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ խոշոր սեփականատեր հռչակված Սամվել Ալեքսանյանին պատկանող խոշոր առևտրային կենտրոնները, դեղատների ցանցը, բժշկական կենտրոնը գովազդային պատվերներ են տվել հեռուստաընկերությանը ամսական 15 մլն դրամի չափով:

Հրաչյա Հակոբյանը, ով ներքին կարգով համագործակցել է հեռուստաընկերության հետ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ որոշել են ունենալ կայք:

Իշխանությունների անունից Սամվել Ալեքսանյանին ասել են, որ այսուհետ գովազդային պատվերներ տա ոչ թե հեռուստաընկերությանը, այլ իր ու Ալեն Սիմոնյանի կայքին, որտեղ «Նոր Հայաստանի» տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի կանցնի նաև Էդգար Ավագյանը: