«Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիո...

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից:

Երբեմն նույնիսկ կոնտակտի դուրս չեն գալիս նրա կամ նրա հրահանգով իրականացվող միջնորդավորված զանգերի դեպքում:

Իսկ պատճառաբանությունն ավելի քան մանկամիտ է հնչում՝ մեկ հեռախոսի հետ կապված խնդիր են առաջ քաշում, մեկ զանգը չլսելու և այլն:

Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ սցենարներից և դրանց պատասխանատվությունից:

Ավելին՝ որոշ գործընթացներից նրանք ցանկանում են ձեռնպահ մնալ՝ զուտ խուսափելով թաթախվել այս ամենի մեջ: Իսկ խմբակցությունում քչփչում են, թե մեկի կամ մյուսի «սանձերն» ինչու չի քաշում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: