«Իրատես». Փաշինյանի հրահանգները սկսել են հուն...

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երեւույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։

Հիմա էլ սեւազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, սեւազգեստ մարդիկ ազգային անվտանգությանը սպառնացող այնքան մեծ վտանգ են ներկայացնում, որ առաջնահերթ պետք է նրանցով զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում