«Իրատես». «Իմ քայլի» պատգամավորները ծանոթ են...

«Իրատես» թերթը գրում է. «Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց:

«Հաղորդման նկարահանումից առաջ ծանոթներիցս մեկը զանգահարեց ու խնդրեց, որ ընդդիմախոսին, որ «Իմ քայլի» պատգամավորներից է, հնարավորինս քիչ հարցեր տամ, «նեղը չգցեմ»: Մի լավ ծիծաղելուց հետո, իհարկե, մերժեցի ծանոթիս խնդրանքը:

Պարզվեց՝ այդ պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն էր եկել հաղորդման,- ասաց «Իրատեսի» զրուցակիցն ու ավելացրեց։ -Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում, որ նման հարցեր էլ են լինելու, թե՞ մանդատը սրբել-տարել էր տրամաբանելու ու մտածելու ունակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում