«Իրատես». Հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել...

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի, մինչ ի մահ` պայքարի, անգամ ընդդիմադիրների մի ստվար մասին բանտերը լցնելու, երկրի շահերը ոտնատակ տալու, բոլորին ասֆալտին «փռած» պահելու հաշվին:

Նրա այդ հատկանիշին ծանոթ են իր շրջապատի եւ իրեն լավագույնս ճանաչող մարդիկ: Ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն իր մերձակա միջավայրում երբեք չի թաքցրել, որ անպայման իշխանության է հասնելու եւ, հասնելու դեպքում, սրա նկատմամբ «այսպես» է վարվելու, նրա նկատմամբ «այնպես»: Հեղափոխության օրերին էլ, երբ քննարկվել է «թավշյա» կոչվող գունավոր հեղափոխությունը ուժային տարբերակով ճնշելու վարկածը, հարցի պատասխանատուները հասկացել են, որ Նիկոլը կգնա ամեն ինչի` հանուն իշխանության, չխնայելով իր կողքին կանգնած ժողովրդին, պետք եղած դեպքում` զոհերի հաշվին:

Ասում են` հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, երբ ասել է` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» «թեւավոր» խոսքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում