«Իրատես»․ Արցախում լարված իրավիճակ է. հիբրիդա...

«Ասում են, թե Արցախում բավականին լարված իրավիճակ է բոլոր, հատկապես սպասվող նախագահական ընտրությունների առումով: Հիբրիդային տեխնոլոգիաներ են կիրառում բոլորը, հատ­կապես Սամվել Բաբայանը, որն անխոնջ պայքարի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ՝ ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլև արցախյան տարբեր շրջաններում, տար­բեր հանդիպումների ժամանակ: 

«Սյամոն, նայած ինչ գյուղ է մտնում, ըստ այդմ էլ կառուցում է իր տեխնոլոգիան: Մի գյուղում նրա կողմնակիցներն ասում են՝ էս ստորագրահավաքը Քոչարյանի համար է, սա Սյամոյի թեման չի, որով­հետև գիտեն՝ էդ գյուղում Քոչարյանին շատ են ընդունում, մի այլ գյուղում փող են բաժանում, ասենք՝ Քաշաթաղի կողմերում, մի այլ տեղ՝ կյանքը լավացնելու իոստումներ են տալիս»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: 

Իսկ «Ծռե՞րը»... «Ծռերը տեղում գրեթե աջակցություն չունեն, շատ փոքր էլեկտորատն էլ Սամվել Բաբայանի խաղի մեջ մտ­նելուց հետո, հանգրվանեց Սյամոյի թիմում: «Ծռերի» հիմնական պաշտպանը «Ազատություն» ՌԿ-ն է: Իրականում նրանք դեստաբիլիզացիայի նպատակ են հետապնդում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: