«Իրատես». ԱԱԾ-ն պարզե՞ց Սատանայի հետ որոշ շրջ...

«ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նից դեռ ձեն-ձուն չկա` ոչ Սա­տա­նա­յի հետ ՔյուԱռ կո­դի այս կամ այն առն­չու­թյան, ոչ էլ Սա­տա­նա­յի հետ ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րի և ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ: Հա­մե­նայն դեպս, հա­սա­րա­կու­թյունն այդ մա­սին դեռ տե­ղե­կաց­ված չէ, ու չգի­տես` ԱԱԾ-ն վե­րոն­շյա­լը պար­զել, վար­չա­պե­տին զե­կու­ցել է, բայց Փա­շի­նյա­նը վա­խից սսկ­վել ու չի ու­զում իր ի­մա­ցա­ծը հա­սա­րա­կու­թյան հետ կի­սե՞լ, թե ԱԱԾ-ն դեռ զբաղ­վում է այդ հար­ցե­րը պար­զե­լով, ու քա­նի դեռ Փա­շի­նյա­նը վար­չա­պետ է, նրա հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րե­լու, հե­տո էլ…

Ան­հայտ է նաև` ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյո՞ւնն է Սա­տա­նա­յին հաղ­թել կամ հաղ­թե­լու` բա­ցա­հայ­տե­լով նրա հա­մար կարևոր կա­պե­րը, թե՞ Սա­տա­նան` ԱԱԾ-ին` նրան մո­լո­րեց­նե­լով կամ ձգե­լով յուր կող­մը: Բա որ հան­կարծ վեր­ջի­նը լի­նի՞… Այդ դեպ­քում կմ­նա միայն ա­սել` վայ, Փա­շի­նյան, այս ի՞նչ ա­րե­ցիր, ԱԱԾ-ին այս ի՞նչ կրա­կը գցե­ցիր կամ փու­ռը տվե­ցիր, ախր մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը մի ԱԱԾ էր…

ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես հի­շում եք, կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. նո­յեմ­բե­րի 14-ի նիս­տի ա­վար­տին մոտ ա­սաց բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. «Էն­պես որ, պետք ա սրա­նով լուրջ զբաղ­վել, և հաշ­վի առ­նել նաև ռիս­կե­րը, ռիս­կե­րի մա­սին էլ տե­ղե­կաց­նել և ա­մե­նայն խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել` ՔյուԱռ կո­դը, ի վեր­ջո, Սա­տա­նա­յի հետ որևէ կապ ու­նի՞, թե՞ չու­նի, երբ որ ար­ձա­նագր­վում է, որ կապ չու­նի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը, ա­ռանց կա­տա­կի, ես էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան տվել եմ` պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, ծի­ծա­ղում եմ, բայց, ի­րոք, ե­թե կա պն­դում, պետք է, ի վեր­ջո, դա պարզ­վի՞, չէ՞, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր ա, պա­րոն Մար­տի­րո­սյան, հաս­տա­տեք, որ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել եք»:

Իբր թե ին­քը ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մա­սին այդ­քա՜ն մտա­ծող է…

«Ա­յո, իս­կա­պես, մի քա­նի օր ա­ռաջ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել ենք, կզե­կու­ցենք»,- ար­ձա­գան­քե­լով վար­չա­պե­տի կո­չին կամ պա­հան­ջին, ա­սաց ԱԱԾ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նը` այս­պի­սով ար­ձա­նագ­րե­լով, որ վար­չա­պե­տը չի կա­տա­կում և ԱԱԾ-ն իս­կա­պես ստա­ցել է այդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան:

«Շատ լավ, և ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»,- ՔյուԱռ կո­դի, Սա­տա­նա­յի հետ դրա կա­պի, Սա­տա­նա­յի և ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը պար­զե­լու վե­րա­բե­րյալ տված հանձ­նա­րա­րա­կա­նի առն­չու­թյամբ իր խոս­քը եզ­րա­փա­կե­լով, ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը:

ԱԱԾ տնօ­րե­նի ԺՊ-ին հանձ­նա­րա­րե­լով պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, վար­չա­պե­տը, փաս­տո­րեն, ար­ձա­նագ­րեց, որ Հա­յաս­տա­նում կան Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­ներ, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, և ԱԱԾ-ին մնում է պար­զել միայն նշ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը: Երկ­րի ղե­կա­վա­րի կող­մից կա­ռա­վա­րու­թյան նիս­տում նշ­ված ար­ձա­նագ­րու­մը շատ կարևոր է, քա­նի որ իս­կա­պես հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, հի­շյալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էլ վտանգ է ներ­կա­յաց­նում ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը:

Սա­կայն ա­վե­լի ուշ հաս­կա­նա­լով, թե ինչ է խոս­տո­վա­նել կամ հայտ­նել, ՀՀ վար­չա­պե­տը, ըստ էու­թյան, հրա­ժար­վե­լով, կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Հա­յաս­տա­նում Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­նե­րի, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ ա­սա­ծից, յուր ֆեյս­բու­քյան է­ջում հան­դես ե­կավ ի­րեն բնո­րոշ «կրու­տի­տով».

«Թե­ման, ի­հար­կե, կա­տա­կով սկս­վեց, բայց իս­կա­պես Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը հանձ­նա­րա­րա­կան եմ տվել պար­զե­լու` նախ, որ­քա­նո՞վ են ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, խմ­բե­րի գո­յու­թյան մա­սին պն­դում­նե­րը, ե­թե իս­կա­պես նման կազ­մա­կեր­պու­թյուն­ներ կամ խմ­բեր կան, ինչ­պե՞ս է ար­տա­հայտ­վում նրանց գոր­ծու­նեու­թյու­նը, և ինչ­քա­նով է այդ գոր­ծու­նեու­թյու­նը վտան­գա­վոր պե­տու­թյան, հան­րու­թյան, այ­լոց կյան­քի, ա­ռող­ջու­թյան, անվ­տան­գու­թյան, ի­րա­վունք­նե­րի հա­մար և ար­դյո՞ք նման վտանգ­նե­րի պո­տեն­ցիալ պա­րու­նա­կում է»:

Նախ, ի­հար­կե, ոչ ա­ռանց հիմ­քի, հենց ներ­սից տե­ղե­կատ­վու­թյուն ու­նե­նա­լով, կա­րող եմ վս­տա­հեց­նել, որ ԱԱԾ-ն վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րում կամ կա­տա­րում է չա­փա­զանց դան­դա­ղո­րեն, այն­քան դան­դաղ, որ դա կա­րող է ձգ­վել նույ­նիսկ մինչև Քրիս­տո­սի երկ­րորդ գա­լուստ կամ Ա­հեղ դա­տաս­տան։

Երկ­րորդ. Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, խմ­բեր իս­կա­պես գո­յու­թյուն ու­նեն, նրանց մա­սին մա­մու­լում գր­վել է դեռ 90-ա­կան թվա­կան­նե­րից, և ե­թե ԱԱԾ-ն իս­կա­պես ԱԱԾ է, պետք է այդ ա­մե­նին տե­ղյակ լի­նի, կար­ծում եմ, Փա­շի­նյա­նը` նույն­պես, քա­նի որ այդ ժա­մա­նակ լրագ­րող էր, հե­տո նաև «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը, այ­սինքն` մա­մու­լից հե­ռու կանգ­նած մարդ չէր:

Եր­րորդ. կար­ծում եմ, շատ քչերն է, որ ար­ձա­գան­քե­լով Փա­շի­նյա­նի կո­չին («…ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»), կդի­մեն ԱԱԾ (ե­թե, ի­հար­կե, ընդ­հան­րա­պես դի­մեն), ո­րով­հետև այս մար­մի­նը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից, ա­պա նաև ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի` հի­շյալ պաշ­տո­նից սկան­դա­լա­յին հրա­ժա­րա­կա­նից հե­տո, ցա­վոք, սրըն­թաց կեր­պով կորց­րել ու կորց­նում է իր հան­րա­յին վս­տա­հու­թյու­նը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: