Իրանը միջազգային փորձագետների է հրավիրում՝ մա...

Իրանը հայտարարում է, որ հրավիրել է ԱՄՆ պատահարների հետաքննության գործակալությանը և միջազգային այլ փորձագետների ՝ օգնելու Թեհրանի օդանավակայանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի վթարի հետաքննությանը։

Այդ մասին հաղորդվել է այսօր վաղ առավոտյան՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ղեկավարների հայտարարություններից հետո, ովքեր շատ հավանական են համարել, որ Boeing-ը, ենթադրաբար սխալմամբ, հրթիռակոծվել է Իրանի կողմից: Իրանցի պաշտոնյաները կտրականապես հերքում են տվյալ վարկածը և կոչ են արել արևմտյան երկրներին փոխանցել այն հիմնավորող բոլոր տեղեկություննները:

Իրանական կողմն ասել է, որ ամերիկյան կողմի և Boeing-ի ներկայացուցիչների հետ միասին, թույլ կտա մասնակցել 176 մարդու կյանք խլած վթարի հետաքննությանը փորձագետների Ուկրաինայից, Ֆրանսիայից և Կանադայից: