Իրանում զոհվել է առնվազն 106 ցուցարար․ Amnest...

Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով 21 քաղաքում զոհվել է առնվազն 106 ցուցարար։ Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ տեսագրությունները, ականատեսների վկայությունները, ակտիվիստներից հավաքված տեղեկությունները ցույց են տալիս «իրանական անվտանգության ուժերի կողմից անօրինական սպանությունների սոսկալի պատկեր»։

Կազմակերպությունից հայտնում են, որ զոհերի թիվը մոտավոր է, քանի որ հստակ տվյալների ձեռքբերումը դժվար է՝ Իրանում համացանցային սահմանափակումների պայմաններում։ Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 200-ի։

Իրենց հերթին Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնում են մի քանի ցուցարարի և առնվազն 4 ոստիկանի մահվան մասին։