Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել Է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 «Ընդհանուր առմամբ վարակման վեպքերի թիվը հասել Է 388-ի, 73 մարդ ապաքինվել Է, ընդամենը մահացել Է 34 մարդ»,-հայտնել Է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել Է IRINN հեռուստաալիքը:

 Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում Է վիրուսի հետագա տարածումը:

 Նախօրյակին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում Էր 245, այդ թվում՝ 26-ը՝ մահվան ելքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: