Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է...

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով:

«Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ կա վարակման 13 նոր դեպք», - ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ: