Իրանում ցուցարարները բանկեր և խանութներ են այ...

Իրանում բենզինի գների բարձրացման դեմ ցույցերը շարունակվում են: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները թալանել և կրակի են մատնել տասնյակ բանկեր և խանութներ:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը ցույցեր անելու իրավունք ունի, սակայն կառավարությունը թույլ չի տա ցույցերի վերածումն ապստամբության և անկայունության: