Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ա...

Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության 17 աշխատակցի: Այս մասին հայտնել է Tansim News-ը:

Ձերբակալված աշխատակիցներից մի քանիսը դատապարտվել են մահապատժի:

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել էր, որ իրանական հետախուզությունը բացահայտել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության վերահսկողության տակ գործող կիբերցանցի գործունեություն: