Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի են գ...

Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի են գնդակահարել:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 3-ի գիշերը Բիլյասուվար գյուղի մերձակայքում, հայտնում է minval.az-ը: Սահմանախախտը չի կանգնել օդ կատարված նախազգուշական կրակոցից հետո, փորձել է փախչել Իրանի ուղղությամբ: Սահմանապահները ստիպված էին կրակոցներ արձակել սահմանախախտի վրա, նա մահացել է ստացած վնասվածքներից: Զննելիս սահմանախախտի պայուսակի մեջ հայտնաբերվել է 12 կգ 340 գրամ թմրանյութ, «Pietro Beretta» 1 ատրճանակ, 8 փամփուշտով 1 փամփշտակալ:

Որպես կասկածյալ ձերբակալվել են նաեւ Բիլյասուվարի բնակիչ Էլգյուն Հասանովը (1991 թվականի ծնված) եւ Մինգյաչեւիրի բնակիչ Նասիրզադե Օրհանը (1995 թվականի ծնված), որոնք ծրագրել էին «Նիվա» (99-FC-999) ավտոմեքենայով դիմավորել սահմանախախտին: Պարզել են, որ սահմանախախտը Ջալիլաբադի շրջանի բնակիչ Թուրալ Ամիրովն էր (1994 թվականի ծնված): Նա հոկտեմբերի 31-ին անցել էր Իրանի տարածք: