Իոաննիսյանը լրագրողներին գարեջուր է առաջարկու...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքյան գրառմամբ լրագրողների առաջարկ է արել.

«Մի քիչ շեղեմ ձեզ Ամուլսարի ու իմ բեղերի թեմայից: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է և հասանելի է լրագրողների համար, ինձանից գարեջուր կստանա այն լրագրողը, ով առաջինը վարչապետից կարծիք կհարցնի՝ կապված երկուշաբթի օրվա դեպքերի (ցուցարարներին ԱԺ բակ ու Բ26-ի մայթ չթողնելու և նրանց դեմ բիրտ ուժ կիրառելու) հետ:

Ավելին, քանի դեռ չենք մոռացել, որ էս երկրում կա կարևորությամբ առնվազն 3-րդ պաշտոնյա՝ Արարատ Միրզոյանը, ևս մի գարեջուր այն լրագրողին, ով կկարողանան գտնել ու նույն հարցը տալ նաև ԱԺ խոսնակին:

Սա հարց է, որը պետք է տրվի հրապարակային և որի պատասխանը պետք է լինի հրապարակային»: