«Ինտերֆաքս»-ի խմբագիր Մարգարիտա Իգնատովան անհ...

Երեկ Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, որ ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովան համարվում է անհետ կորած:

Իգնատովայի մայրը դիմել է ոստիկանություն, և գործողություններ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու խմբագրին, հայտնում է ոստիկանությունը։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մայրը դստերը տեսել է նոյեմբերի 17-ի առավոտյան, երբ Մարգարիտա Իգնատովան պատրաստվում էր եկեղեցի գնալ։

Նշվում է նաև, որ 29-ամյա խմբագիրը տնից դուրս գալիս չի վերցրել ոչ հեռախոս, ոչ փաստաթղթեր, ոչ էլ գումար։