Ինչ կապ ուներ ոստիկանապետը ինքնասպանության փորձ կատարած կնոջ հետ

defaultԵրեկ Երևանում տեղի ունեցավ արտառոց միջադեպ՝ մի երիտասարդ կին սպառնում էր ցած նետվել Կիևյան կամրջից, քանի որ ինչ որ ոստիկաններ իրենից գումարներ են շորթել: Կինը չէր մանրամասնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ամենաահավորն այն էր, որ այս ամենին ականատեսներ էին կնոջ երկու մանկահասակ երեխաները:
Մի բան հստակ է, այս կինը դիմում է նման ծայրահեղ միջոցի, քանի որ Հայաստանում այլևս դադարել են գործել օրինականության բոլոր միջոցները և մարդկանց այլ բան չի մնում, քան դիմել ծայրահեղ միջոցների:
Ի վերջո բարեբախտաբար այս կինը չդիմեց ինքնասպանության և ոստիկանները կարողացան նրան իջեցնել կամրջի բազրիքից, սակայն այս ամենը դեռևս չի նշանակում, որ կինը այլևս չի դիմի նման քայլի:
Ի դեպ երիտասարդ կինը պահանջել էր հանդիպում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ համոզված լինելով, որ ոստիկանների հետ ունեցած իր խնդիրը կարող է միայն նա լուծել:
Հիմա ժամանական է, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը հանրության ներկայացնի, թե իր բարեփոխված ոստիկանները ինչ անօրինականություն են գործել, որ քաղաքացին դիմել է նման միջոցի:

Անի Ասլյան
Դիտվել է 462 անգամ
 


Այս թեմայով