Ինձ էլ մի օր դրա համար կդատեք «Խոջալուում գեն...

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում։ Խմբակցությունն  առաջարկում է հնարավորություն տալ առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնել:

Հիմնական զեկուցողԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակին օգնել ցանկացող բարերաները խնդիրների առաջ են կանգնել․«Ապրիլյանի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով բավականին բարդ իրավիճակում էին հայտնվում, մաքսակետերում մարդկանցից պահանջում էին ԱԱՀ վճարել, երբ նրանք փորձում էին օգնել բանակին: Այս նախագծով ԱԱՀ մասով արտոնություն տրամադրելը կընդունվի որպես հարգանք այդ անձանց նկատմամբ»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանին արձագանքեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան․«Մտահոգությունը հասկանալի է, ընդունելի է, բայց պետք է մի բան հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվել «նյուֆիդայականությունից»,-ասաց Աղազարյանը:

Աղազարյանի այս հայտարարությունը դուր չեկավ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով հակադարձեց. «Պրիչոմ տուտ ֆիդայություն։ Ես կողմ եմ, բայց պարոն Աղազարյանի ասած ֆիդայինները թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերեցին: Էսօր թուրքերը ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»: