Ինձ ահաբեկողները զանգել են «Սանիթեք»-ի աշխատա...

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը օրեր առաջ գիշերը ժամը 3-ի մոտակայքում տարբեր համարներից հեռախոսազանգեր էր սատեցել, սպառնալիքներ էին հնչել նրա ու ընտանիքի հասցեին. «Զանգել էին գլխավոր դատախազի անունից, ասում էին՝ չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ասուլիսի ընթացքում ավելի վաղ ասել էի, որ գլխավոր դատախազի հայացքը, դատարանում Արցախի 3 նախագահներին նայելիս, «սաֆարովյան» հայացք էր: Ասել էի, որ գլխավոր դատախազը թրքացած է, եթե նախագահների երաշխավորությունից հետո կրկին պնդում է կալանքի հարցը»,- հարցազրույցներից մեկում նշել էր Իսագուլյանը:

Վերջինս դիմել էր ԱԱԾ և ոստիկանություն: Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ հեռախոսահամարներից մեկը պատկանում է մի կնոջ, ումից հեռախոսը անծանոթ անձինք խնդրել են զանգ կատարելու համար:

Politik.am-ի հարցին, թե կան դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, Գառնիկ Իսագուլյանը տեղեկացերեց, որ կինը, ումից վերցրել են հեռախոսը եղել է «Սանիթեք»-ի աշխատակից: Այժմ փորձում են կամ այդ կնոջ միջոցով զանգահարողի դեմքը վերականգնել, կամ նրա անձը պարզել մոտակայքի տեսախցիկներով, եթե այդպիսիք եղել են և ֆիքսել են դեպքը.

«Ոստիկանությունը պարտաճանաչորեն զբաղվում է այս հարցով, շատ արագ կարողացան գտնել Սանիթեքի այդ աշխատակցին, ով հայտնել է, որ իրենից հեռախոսը խնդրել են` պատառաբանությամբ, թե պետք է հիվանդանոց զանգեն, և իրենց հեռախոսի մարտկոցը նստել է»- հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:

Հարցին, թե իր պատկերացմամբ ում կողմից են հնչել սպառնալիքները, իսկապես դա արվել է դատախազի կողմից, Իսագուլյանը միայն նշեց, որ այ դեքպը շատ մտածված է եղել.

«Սա ահաբեկման արդեն երրորդ փորձն է: Առաջին անգամ Մասիս քաղաքում պայթեցրն ինձ ու եղբորս  պատկանող փոքրիկ խանութը, երկրորդ անգամ նույն ահաբեկումները եղան, սակայն կոնկրետ անձի կողմից: Դրանք ինձ փոխանցել էր մեր ընդհանուր ծանոթը: Այդ ժամանակ ոչինչ չարեցի, այն պատճառով, որ գիտեի ում միջոցով են այդ ահաբեկումները ինձ հասնում: Օրեր առաջ կատարվածի դեպքում արդեն ամեն բան շատ մտածված է, ինչպես հասկացա` այդ տարածքում տեսախցիկներ էլ չկան»: 

Ըստ Իսագուլյանի` ոստիակնություն դիմել է հենց պլանավորված և մտածված լինելու հանգամանքով պայմանավորված,  եթե դրանք ահաբելկումները լինեին հստակ անձի կամ դատախազի կողմից իր հեռախոսահամարով, խնդիրը ինքնուրույն կլուծեր: