Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանի նիստերի դահ...

Մենք տեղեկություններ ունենք, որ արդեն երկրորդ դատական նիստին մեղադրյալ Ռոբերտ  Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճ մտնում է փակ կողմից: Այս մասին վերքաննիչ քրեական դատարանում հայտարարեց դատախազը՝ հարց բարձրացնելով, թե ինչով է դա պայմանավորված և չկա արդյո՞ք շփում դատավաորի հետ:

Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ ընդդիմազերծ որևէ շփում չի կարող լինել: Իսկ ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, դատավորն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ, կճշտի ու կտեղեկացնի՝ հավելելով, որ ինքը նման հանձնարարական չի տվել:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակը, որի շրջանակներում տեղաշարժվում են անվտանգության ծառայողների ուղղեկցությամբ: Նույն օրենքի շրջանկաներում նախագահները դատարանի նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից: Օրբելյանի խոսքերով, եթե դատախազությունը գտնում է, որ սա դատարանի կողմնակալության մասով ռիսկ է պարունակում, կարող են միանալ դատավարին հայտնած իրենց ինքնաբացարկին:

Արդյունքում նշվեց, որ Քոչարյանն այլ մուտքից է մուտք գործում դատարանի նիստերի դահլիճ անվտանգության նկատառումներից ելնելով:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի հարցը, որը բարձրացրել են Քոչարյանի պաշտպանները: