Ինչու՞ արագաչափերը չեն հանվում. մեկնաբանում է...

«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 50 հազարով տուգանքները պակաս են եղել, միևնույն ժամանակ, զոհերն էլ են պակաս եղել, այն ժամանակ, երբ ավտոմեքենաների ներմուծումը կրկնապատկվում է ու եռապատկվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ երբ կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա.«Մենք էլ ասեցինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք ոչինչ, փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»։