Ինչպես են մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպա...

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել․

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան․ դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը, ժամը 13։00։ Նիստին չեն ներկայացել Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։

Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել»։