Ինչպես ձեւավորվեց Ղարաբաղյան հակամարտության մ...

>«Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասով մեր միջնորդական առաքելության ձեւավորման ընթացքում, հակամարտություն, որը ամենակործանարար ռազմական հակամարտությունն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, Ռուսաստանի ԱԳ նախարարը 1992 թվականի ապրիլի 24-ին կարծես հանձնարարեց ինձ ղեկավարել այն,- իր հուշերում գրում է ռուս նշանավոր դիվանագետ, 90-ականներին ԵԱՀԿ ՄԽ-ի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

- Դա մի առաքելություն էր, որ պետք է համակարգեր ՌԴ ԱԳՆ աշխատանքը հանուն Ղարաբաղյան խաղաղ կարգավորման։ Ի սկզբանե, բացի զուտ ՌԴ առաքելության լիազորություններից, միջնորդական առաքելության վրա դրվեցին նաեւ ԵԱՀԽ շրջանակներում նույն հարցով աշխատանքներ իրականացնելու պարտականությունները։ Այդ ժամանակ, մենք իհարկե, արդեն հասկանում էինք ընդհանուր առմամբ, թե ինչումն էր կայանում հայերի եւ ադրբեջանցիների առճակատումը, որը վերաճելով ռազմական հակամարտության, նախադեպ ստեղծեց, որպեսզի ԽՍՀՄ տարածքում այլ թեժ կետեր էլ առաջանան։ Չի կարելի գերագնահատել այդ հակամարտության դերը ԽՍՀՄ փլուզման գործում, քանի որ պատճառները ԽՍՀՄ փլուզման շատ էին, որոշները նաեւ չափազանց խորը, սակայն նաեւ չպետք է նվազեցնել այն դերը, որն ունեցավ հակամարտությունը Միության փլուզման գործում։ Սակայն հակամարտության ընդհանուր պատկերին ծանոթ լինելը չափազանց քիչ էր, վերջինիս կարգավորման վրա աշխատելու համար։ Մինչ միջնորդական առաքելության ձեւավորումը, ես անցկացրեցի միջգերատեսչական խորհրդակցություն Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ներկայացա խորհրդակցության մասնակիցներին որպես ապագա միջնորդ այդ հակամարտությունում։ Շարադրեցինք Ռուսաստանի միջնորդական առաքելության բեքգրաունդը, շոշափեցինք ԵԱՀԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկյան կոնֆերանսի հրավիրման որոշումը։ Արտահայտվեցին շատերը՝ Պետանվտանգության նախարարությունը, Արտաքին տնտեսական կապերի նախարարությունից, Սոցապ նախարարությունից եւ այլ գերատեսչություններից։ Ավաղ ՌԴ Պնախարարությունը այդ խորհրդակցությանը հարմար չնկատեց իր ներկայացուցչին ուղարկել։ Խորհրդակցությունը առանձնապես որոշակիություն չմտցրեց հարցերի մեջ, գոնե ինձ համար։ Ընդամենը տվեց ամենաընդհանուր եւ մակերեսային պատկերացումներ խնդրի առնչությամբ, ըստ մեր գերատեսչությունների ունեցած տեսակետների։ Միայն պարզեցի, թե որքան շատ ու բարդ ասպեկտներ կան ասպարեզ իջած, կապված մեր ու Բաքվի, մեր ու Երեւանի հարաբերությունների հետ»։

Հատված Վ․ Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին գրքից»

Թարգմանությունը՝ Politik.am-ի