Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգ...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է հետևյալ պատասխանը:

ԱԳՆ-ից նշում են, որ ևս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով:

Նշվում է, որ տվյալ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ բարձրացվել է արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի կողմից և առաջիկայում էլ հարցը կքննարկվի Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ հանդիպման օրակարգում: