Ինչի՞ց է վախենում Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշումներ կայացնել բոլոր այն հարցերով, որոնց վերաբերյալ հասարակական որոշակի շերտի մոտ կա բացասական վերաբերմունք։

Օրերս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի ուղարկվի Ազգային ժողով վավերացման համար։ Այս հայտարարությունից առաջ էլ պարզվեց, որ Ամուլսարի հարցով ևս Փաշիյանի կառավարությունը հետ քայլ է արել և սպասում է հասարակական ալիքի հանդարտմանը։ Փաշինյանի կառավարությունը հետ կանգնեց նաև վեթինգի գաղափարից։

Փաշինյանը իշխանության է եկել պոպուլիզմի շնորհիվ։ Նա տարբեր հայտարարություններով, խոտումներով մոլորեցրել է հասարակությանը և մեծ աջակցություն ստացել հասարակությունից։ Փաշինյանն, ըստ էության, բացի հասարակական աջակցությունից չունի ոչինչ, նա չունի թիմ, գաղափար։ Փաշինյանը վախենում է կորցնել հասարակության լայն շերտերի աջակցությունը։

Սա է պատճառը, որ նա հետ է կանգնում բոլոր այն որոշումներից, որոնք հասարակության որոշակի շերտի դիմադրությանն են հանդիպում։