Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան․ չեք ուզում...

Հարգելի պատգամավորներ, հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, խնդրում եմ շարունակել կրել: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքից հետո ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը տեղից ինչ-որ բան ասաց:

«Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան։ Չեք ուզում, դուրս եկեք: Ճպցնելը որն ա՞»,-հարցրեց Միրզոյանը: