Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես....

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ բանավեճ տեղի ունեցած Քոչարյանի, փաստաբանների և դատախազների միջև: 

Անդրադառնալով իր մեղադրանքին` Քոչարյանը դատախազներին կադաստրի շարքային աշխատողների հետ համեմատեց: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ արեց կոռեկտություն դրսևորել: Այս ամենին փորձեց միջամտել Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը.

«Էս մարդը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս ա գալիս, դուք դատախազությանը թույլ եք տալիս ընդհատել մեզանից ցանկացած մեկին ցանկացած ժամանակ»,- դատավորին ասաց Ալումյանը:

Քոչարյանի և Արթուր Դավթյանի միջև բանավեճ տեղի ունեցավ.

«Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես», – Արթուր Դավթյանին ասաց Քոչարյանը:

«Փորձի», – պատասխանեց Արթուր Դավթյանը: