Ինչ պայթյուն է եղել Տավուշում․ պարզաբանում է...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկատվության հղումով՝ կից գրելով․

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»։

Երեկ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել կամ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: