Ինչ նպատակով  «Դավիթ Տոնոյանը ազատվեց աշխատան...

ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի  «հարաժարականը» կարելի է ասել հետիշխանափոխական Հայաստանի քաղաքական ամենակուրիոզային դրվագներից է։ Նախ, լուրի հրապարակումը եւ մոտ երկու ժամ անց դրա հերքումը, արդեն իսկ կասկածելի է։

Բացի այդ, այն, որ ՀՀ Պնախարարը հրաժարական է տալու հոկտեմբերի 7-11 ընկած ժամանակահատվածում, տեւական ժամանակ է խոսվում էր հայրենական մամուլում եւ կարելի է ասել, սպասված նորություն էր։ Այլ է հարցը, որ ամեն դեպքում դա գոնե առայժմ տեղի չունեցավ։

Ինչ որ իմաստով այն նման էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման մասին Միքայել Մինասյանի կողմից հարցազրույցի միջոցով բարձրացված աղմուկին։ Ամենեւին չի բացառվում, որ եւ Սերժ Սարգսյանի կալանավորման պարագայում եւ Դավիթ Տոնոյանի ենթադրյալ պաշտոնանկության դեպքում, նման մտադրություններ եղել են իշխանական վերին էշելոններում, սակայն մամուլում բարձրացված աղմուկը, Սերժ Սարգսյանի դեպքում հնարավոր արտաքին ռեակցիան ամեն դեպքում խոսքը Եվրոպական ժողովրդական կուսակցության մաս կազմող տեղական կուսակցության ղեկավարի մասին է, իսկ Դավիթ Տոնոյանի դեպքում՝ հակափաշինյանական ճամբարի էլ ավելի ամրացումը՝ Արթուր Վանեցյանի եւ Վալերիյ Օսիպյանի հեռանալուց հետո, ինչ որ պահի հետ են կանգնեցրել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելորդ լարվածությունից կամ մթնոլորտի ավելի շիկացումից խուսափելու համար «թայմ աուտ» վերցնել առայժմ, հասկանալու համար, թե ինչ կլինի հետագայում։

Սակայն, ամեն դեպքում օդից կախված է մնում մի բան․ եթե իրականում նման մտադրություն չի եղել, նկատի ունենք Դավիթ Տոնոյանի հնարավոր պաշտոնանկությունը, ապա ինչու մի քանի ժամ անց  այս լուրը հերքվում, ինչու միանգամից ասենք վարչապետ Փաշինյանը «լայվ» չի մտնում ու հայտարարում, որ «գիտեք ժողովուրդ ջան, սուտ լուրեր» են, կամ գոնե թող այդ մասին Մարիամ Փաշինյանը գրառում աներ անմիջապես՝ հերթական անգամ մամուլին «աշխատել սովորեցնելով»։

Կա նաեւ մեկ այլ տարբերակ եւս։ Նման «արտահոսքերով» հասկանալ հանրային տրամադրությունները «թիրախավորված» գործչի հանդեպ, պատկերացնելու համար, թե վերջինս իրականում ինչ կշիռ, ինչ հեղինակություն ունի, եւ եթե մի օր նա իրոք հեռանա թիմից, ինչպիսին կլինի ռեալ կորուստը անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ թիմի համար։

Անի Կիրակոսյան