Ինչ հիմքով է Տիգրան Ավինյանը ազատվել զինվորակ...

Վերջին շրջանում մի քանի անգամ մամուլում քննարկվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պարտադիր զինծառայությունից ազատվելու հարցը։ Որոշ շրջանակների համար կասկածելի էր, թե ի՞նչ ճանապարհով է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից փոխվարչապետը։

 Politik.am-ը հարցում էր ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, պարզելու համար, թե ինչ հիմանավորմամբ է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ գրավոր պատասխանի` Տիգրան Ավինյանը 2009 թվականին տարկետում է ստացել՝ կրթություն ստանալու նպատակով, իսկ այնուհետ ազատվել զինվորական ծառայությունից  ՀՀ Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի Ա կետի համաձայն։ Իսկ ՀՀ զինապարտության մասին օրենքի 12-րդ կետի Ա կետն ասում է․«ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից»։

Այսինքն՝ ըստ  պաշտոնական պատասխանի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով։