Ի՞նչ էր ցանկանում ասել Ռոբերտ Քոչարյանը

Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույցով անդրադառնալով հայաստանյան քաղաքական եւ տնտեսական կյանքի կարեւոր հարցերին, մեր երկրին ուղղված ներքին եւ արտաքին մարտահրավերներին:
Ի վերո, ի՞նչ էր իրականում ցանկանում ասել ՀՀ երկրորդ նախագահը: Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ ձեւակերպեց, որ առանց ծրագրի, առանց գաղափարների, առանց «իզմ»-երի կառավարությունը դատապարտված է անհաջողության եւ ամենամոտ ապագայում իր տեղը զիջելու է այլ կառավարության, այլ իշխանության:

ՀՀ երկրորդ նախագահը հստակ ընդգծեց, որ հանգուցալուծումը լինելու է կրկին փողոցում, որին հաջորդելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ռոբերտ Քոչարյանը հանրության, քաղաքական դաշտի ուշադրությունը բեւեռեց մեր երկրին ուղղված արտաքին եւ ներքին մարտահրավերներին, որոնք, այսօրվա կառավարությունը, կարծես չի նկատում: Տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը լուրջ ուսումնասիրության, լուրջ ուշադրության կարիք են զգում:

Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, ծանր վիճակում է: Ներդրումներ, որպես այդպիսին չկան, տեղի է ունենում կապիտալի արտահոսք, իսկ կառավարությունը միայն թվեր է հրապարակում, որոնք միայն թվեր են ու իրական կյանքի հետ կապ չունեն, իսկ կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան գրառումով կրկին ոչին չասող թիվ է հրապարակում Սեւանում մեկ օրում հանգստացողների վերաբերյալ եւ վարչապետի ուղղաթիռի, ինչպես նաեւ մամուլի ձեռքին եղած փողի մասին հրապարակումներ է անում:
Եւ այս համապատկերում Ռոբերտ Քոչարյանը բոլորովին այլ մակարդակի, այլ տեսակի քննարկում է սկսում, կարեւոր հարցեր բարձրացնում:

Ինչպե՞ս փրկել տնտեսությունը: Ի՞նչ անել, որ տնտեսական կյանքն աշխուժանա: Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է հետեւյալ լուծումը՝ կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր եւ կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:

Վրաստանի տնտեսությունում թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում առկա լուրջ եւ վտանգավոր սրացումները ուղղակի մարտահրավեր են մեր երկրին, բայց տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունում, Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերում այս ամենը կամ չեն կարեւորում կամ չեն նկատում:

Հայաստանի իշխանությունները սեւեռված են մեկ մարդու՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատությունից զրկելու գործին, իսկ նույն այդ մարդը լինելով անազատության մեջ հանրության, քաղաքական դաշտի, նույն կառավարության ուշադրությունն է հրավիրում Հայաստանին ուղղված նոր մարտահրավերներ վրա:

Ամբողջական հոդվածն այստեղ