Ինչ արժեր վարչապետի ելույթը․ Գևորգ Պետրոսյան

Ինչ արժեր վարչապետի ելույթը. Ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցավում եմ, բայց այս ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ավելին, գուցե եւ վնասեց. Ինչո՞ւ...

Քանի որ իր հորդորին հետեւած քաղաքացիների աղքատիկ քանակից սրտնեղված՝ վարչապետն ապացուցեց, որ՝

1. Իրեն չի հետաքրքրում իշխանությունների բաժանման սկզբունքը.

2. Ինքը չի տիրապետում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ արտաքին աշխարհի իրական գնահատականներին

3. Իր համար երրորդական նշանակություն ունի ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությունը, եւ այդ մարմինները մատնված են եղել անգործության.

4. Մարտի 1-ը «բացահայտել» են ոչ լեգիտիմ իրավապահները.

5. Ինքը հաշվի չի նստում իրեն չերկրպագող քաղաքացիների կարծիքի հետ եւ ինքը միայն սպիտակների վարչապետն է.

6. Հայաստանում բոլոր գործընթացները կարգավորվում են բացառապես միայն իր ընկալումներով՝ միանձնյա.

7. Իր համար բացարձակապես կարեւոր չէին ճառին ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները.

8. Արցախի հարցն իր համար այնքան անկարեւոր է, որ հընթացս կարելի էր շոշափել Հայաստանի ներպետական խնդիրների տողատակում.

9. Հայաստանի նախագահը դուրս է ներպետական գործընթացներից, ով մոռացել է Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը.

10. Իր եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ հակասությունն իր համար շատ «թանկ» է, հանուն որի արժե կործանել եւ մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ:

Սա իմ անձնական կարծիքն է»: