Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրությա...

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն», - 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»: