Իմ ղեկավարած խմբակցությունն ուժեղ է ավելի, քա...

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում  հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով  կառավարությունում,  նաև Ազգային ժողովում հնարավոր հրաժարականների մասին տեղեկությունը:

«Անկեղծ ասած, այնքան մեծ էր, ըստ մամուլի, հրաժարական տվող պաշտոնյաների ցանկը, որ մտածում էի՝ միգուցե ես իմ անունն էլ կգտնեմ այնտեղ»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած խմբակցությունը ուժեղ է ավելի, քան երբևէ։