Իմ տեղակալը զենք չի անցկացրել ԱԺ․ խորհրդարանի...

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը այսօր լրագրողների հետ զրույցում  հերքեց այն տեղեկությունները, որոնց համաձայն` իր տեղակալը անվտանգության հսկողությունը շրջանցելով զենք է մտցրել Ազգային ժողովի տարածք՝ ցույց տալու համար, որ անվտանգության համակարգը լավ չի աշխատում.

«Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել է։ Դա ուղղակի քննարկում է եղել, ենթադրում եմ, որ այդպիսի բան է եղել։ Բայց տենց բան չի եղել։ Քանի որ չէր աշխատում սարքերից մեկը, հիմա էլ խափանված է Դեմիրճյանի վրա տնտեսական մուտքի սարքը, էդ ժամանակ խնդիր է առաջացել, որ այդտեղ կարող է հնարավոր լինել անցկացնել, որովհետև պայուսակները չէին ստուգվում»- ասաց Տիգրան Գալստյանը: