«Իմ քայլը»-ը հակված է ՍԴ-ում ստեղծված իրավիճա...

«Չեմ շտապի գնահատական հնչեցնել ճգնաժամ կա, թե ոչ։ Սա մասնագիտական տիրույթի հարց է։ Ես պարզապես քաղաքական գնահատական կտամ՝ իրավիճակը խնդրահարույց է, որը պահանջում է լուծում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ՍԴ-ում ճգնաժամ լինել-չլինելու հարցին։

«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով», - ասաց Մակունցը։

Վերջինս հավելեց, որ խմբակցությունը հակված է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի խնդրի լուծման տարբերակով հանդես գալ մինչև սեպտեմբեր։