«Իմ քայլը»-ի պատգամավորը դեմ է գործընկերոջ առ...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Պատգամավորը մասնավորապես առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:

Նախագծի վերաբերյալ Politik.am-ը լսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանութոյւնը: «Ես բազմաթիվ անգամ հրապարակային հայտնել եմ իմ կարծիքը նման առաջարկությունների վերաբերյալ: Մինչ այդ նմանատիպ նախագիծ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որով առաջարկում էր քրեականացնել փաստաբանին վիրավորանք հասցնելը: Ես այս մոտեցմանը դեմ եմ եղել և հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել, որ լուծենք խնդիրները, որոնք իրենք տեսել են՝ ասելով, որ ես վիրավորանքի և զրպարտության քրեակացմանը դեմ եմ՝ անկախ նրանից, թե որ սուբյեկտին է դա վերաբերում»:

Հարցին, թե գործընկերոջ հետ նախագծի վերաբերյալ քննարկում կամ կարծիքների փոխանակում ունեցե՞լ են, պատգամավորը պատասխանեց.«Քննարկում չեմ ունեցել, բայց ինքս դեմ եմ հետ բերել, քրեականացնել ժամանակին ապաքրեականացվածը»: