«Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Գևորգյանն ազնիվ...

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմաբակցության պագտամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով՝ նկատի ունենալով Գևորգյանի՝ ԱԺ ամբիոնից արված «Արարատցեմենտ»-ի հետ կապված հայտարարությունը, ըստ որի՝ մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել.

«Ընդամենը նույն պայմանագրով, որը ձեռքիս տակ է, և ցանկության դեպքում ինքներդ էլ կարող եք տեսնել, հստակեցնում էր 2-րդ կետը, որով 200 հազար էր ֆիքսված մասնավորեցման գործընթացի համար, սակայն չի նշում դրան հաջորդող 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես 6 միլիոն 866 հազար դոլար պարտքերի մարում և այլն: Ընդհանուր առմամբ 10 միլիոնից էլ ավելի գումար է նստել մասնավորեցման ամբողջ գործընթացում՝ հաշվի առնելով պարտքերի մարումը և մնացած ծախսերը: Էլ չենք անդրադառնում 6.2 միլիարդ դրամ ներդրումային ծրագրերին»:

Տոնոյանը նշեց՝ տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել»: