«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային հ...

Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն նշեց, որ այս մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում.

«Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, որ դուք այսօր ավելի երջանիկ եք ու ավելի բարձր տրամադրություն ունեք, որովհետև ձեզ դիմավորել է մեր կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը»

Մարզպետի տեղեկացմամբ՝ համաժողովին 110 գործարար է մասնակցում, ընդգծեց՝ 72 գործարար արտերկրից է: Աշխարհագրությունը մեծ է. համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գործարարներ ԱՄԷ-ից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Քուվեյթից, Իրանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Մարզպետն ասաց՝ Ռուսաստանից, Ղազախստանից և Ուկրաինայից ժամանած թվով 47 գործարար ծնունդով Գեղարքունիքի մարզից է.

«Տնտեսության բոլոր ճյուղերը չէ, որ մեր մարզում պետք է զարգացնել, առաջնահերթություն ենք տվել գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը»: