Իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր ե...

Ինձ մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ, խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես ինքս այևս չեմ պատրասվում հանդուրժել որոշ պատգամավորների կողմից անձնապես իմ հասցեին այս ամբիոնից հնչեցված սպառնալիքները: Որոշների վերաբերյալ ես արդեն մտածում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ ուղղակի մարդկայնորեն մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ, ես իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր եմ տեսնում», - ասաց պատգամավորը:

Վերջինս կոչ արեց միասին սահմանել այն նորմերն ու կարմիր գծերը, որոնցից այն կողմ չի կարելի անցնել՝ նշելով, որ այլապես խորհրդարանի աշխատանքները կազմալուծվելու են: