Իլհամ Ալիևը Սոչիում անդրադարձել է Լեռնային Ղա...

«Վալդայ» միջազգային համաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին:

«Ղարաբաղը Ադրբեջան է: Մշտապես քննարկվող թեմաներից է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը: Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի միջնորդության մանդատ: Պետք է նշեմ, որ ավելի քան 35 տարվա ընթացքում  Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի մյուս 7 շրջանները գտնվում են հայկական օկուպացիայի տակ: Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Խորհրդային տարիներին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Հակամարտության շուրջ կան տարբեր տեսակետներ, որոնք հաճախ չեն արտացոլում իրողությունները: Հստակություն մտցնելու համար պետք է ասեմ, որ1921 թվականին Կովբյուրոյի որոշումը բառացի այսպես էր՝ թողնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե հանձնել, ինչպես դա հաճախ մեկնաբանում է հայկական կողմը»: