Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը Բաքվում կայացած...

Հուլիսի 9-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորման մեկ տարբերակ ունի միայն:

«Խոսելով տարածաշրջանում կայունության մասին՝ մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռազմական լուծում չկա, միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն», - Տուսկին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկն աշխատանքային այցով գտնվում է տարածաշրջանում: Հուլիսի 10-ին նա կժամանի Հայաստան: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։  Հայաստանից Տուսկը կմեկնի Վրաստան: