Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը  լրագրողների հարցերին պատասխանելի հայտնեց, որ բախում տեղի է ունեցել, սակայն միմյանց չեն հարվածել, բախումը միակողմանի է եղել՝  քաղաքացիների կողմից: 

«Երեկ մի խումբ քաղաքացիների մոտ 5-6 անգամ տարբեր հատվածներից փակեցին ճանապարհները, և ոստիկանության աշխատակիցեների բացատրական աշխատանքներրի շնորհիվ ճանապարհը բացվում էր: Երեկոյան արդեն քաղաքացիները շատեցան՝ մոտ 500-600 հասնելով, ովեքեր հրաժարվել են կատարել ոստիկանների օրինական պահանջները: Իմ կողմից որոշում կայացվեց, որ նախապես զգուշացնելով շղթա կազմեն, քայլեն առաջև, քաղաքացիներին բացատրեն, որ փակված ճանապարհի հատվածը ազատեն, սակայն մեր ծառայողների օրինական պահնաջին նրանք պատասխանեցին մահակներով ու քարերով, ինչի  հետևանով ոստիկանության 12 աշխատակից մարմնական վնասվածքներ ստացան և տեղափոխվեցին Իջևանի բուժական հաստատություն:

Իմ կողմից նորից որշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան, և ինքս անմիջապես շտապեցի գալ այստեղ: Իրավիճակի մասին զեկուցել եմ նաև ՀՀ վարչապետին»:

Իջևանում ոստիկանապետ Օսիպյանին դիմավորել են շուրջ 30 քաղաքացի, բանակցությունների ժամանակ ոստիկանապետը բացատրել է, որ բնակիչների գործողությունները օնարինական են: Ոստիկանությունից պահանջել են վերացնել Տավուշի մարզում տեղակայված անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են Իջևանից և Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը: 

Ոստիկանապետը նշեց, որ իր հետ խոսել են պայմաններ առաջադրելով.

«Մենք թուլ չեն տալու նմանատիպ տոնով խոսել ոստիկաններրի հետ, պետության ներկայացուցչի հետ, թույլ չենք տա իրենք թելադրեն, թե ինչ է լինելու հետագան»,- ասաց ոստիկանապետը: