Քրդերը ոստիկանական միկրոավտոբուս են պայթեցրել, կա 10 զոհ,պայթյունը լսվել է նաև Հայաստանում

3585Թուրքիայի Իգդիր նահանգում ՝ Դիլուջու գյուղի մոտակայքում, PKK  զինյալների կողմից պայթեցվել է թուրք ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսը:Ըստ թուրքական ԶԼՄ-ների,պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նախնական տվյալներով՝ մահացել է 10 ոստիկան:

Թուրքական ոստիկանության և քրդերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 09:46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպարգյուղում պայթյունի ձայն է լսվել. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:

 

 

Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով